Aravot.am-ը գրում է.

Ըստ ականատեսի` ավտոբուսը լի էր մարդկանցով Քիչ առաջ տեղեկատվություն է տարածվել, որ Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուս է պայթել:

Նունե Հովսեփյանը, ով պայթյունի ականատեսներից է եղել,  գտնվել է դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա, Aravot.am-ին պատմեց, որ շատ ուժեղ պայթյուն էր. «Պայթյունից հետո արագ վազեցի այդ ուղղությամբ, արդեն ահավոր էր․․․․ ծուխ ու մենակ կմախքը մեքենայի…,- ասաց նա՝ ավելացնելով, – առաջին օգնություն ցույց տված մարդիկ ասացին, որ մի քանի հոգու փրկել են․․․ մյուսները չեն փրկվել…»:

Ըստ նրա՝ մի կին, որն իր ընկերուհուն էր այդ ավտոբուսով ճանապարհել, ասաց, որ այն լի էր մարդկանցով: Ականատեսը նաեւ նշեց, որ խոսակցություններ կային, որ ավտոբուսի «գազի բալոնը» չի եղել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Շտապ օգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ 2 տուժած տեղափոխվել են շտապ օգնության մեքենայով. նրանց վիճակը գնահատվել է ոչ ծանր, շնչուղիների հետ կապված խնդիրներ կան: Մյուս տուժածներին մինչ շտապ օգնության մեքենայի մոտենալը անհատ մեքենաներով են տեղափոխել հիվանդանոց:

ԱԻՆ-ից Aravot.am-ին տեղեկացրել են, որ ավտոբուսը հանրային տրանսպորտ էր՝ «Բոգդան» մանիշի ավտոբուս, այն դիզելային վառելիքով էր աշխատում: ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը  Life.panorama.am-ին տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ եղած տվյալներով՝ մահացել է 3, վիրավորվել 7 քաղաքացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել