«Մենք ձգտում ենք պահպանել մեր պատմությունը, թույլ չտալ, որ այն մոռացվի». Ռուբեն ՎարդանյանAravot.am-ը գրում է․

«Երկու տարի առաջ, երբ պատմում էի իմ երազանքի՝ «Ավրորա» մրցանակաբաշխության իրականացման մասին, այն անիրատեսական էր թվում ինձ: Բայց այսօր այն արդեն իրական է»,- Մատենադարանում ապրիլի 23-­ին 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունների կազմակերպած Aurora Dialogues քննարկումների մեկնարկից առաջ ասաց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:

«100 LIVES-­ի շրջանակում մենք կարողացանք հավաքել և ներկայացնել Ցեղասպանությունը վերապրածների պատմությունները, որոնք այսօր շատ ազդեցիկ են հնչում,- շարունակեց նա:- Ճիշտ է, Հայոց ցեղասպանությանն առնչվող շատ փաստաթղթեր չկան, սակայն այն, ինչ գտնվել է, մենք փորձել ենք հրապարակել, որպեսզի ճշմարտությունը ցույց տանք։ Մենք ձգտում ենք պահպանել մեր պատմությունը, թույլ չտալ, որ այն մոռացվի»: 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել