Վերջին երկու օրերին՝ հատկապես ՌԴ արտգործնախարարի Երևան այցին ընդառաջ հայկական բազմաթիվ Ճ կլասի կայքեր լուրեր են տարածում իբրև թե հայկական կողմից տարածք հանձնելու համաձայնության մասին։ Իմ բազմաթիվ ծանոթներ անհանգստացած հարցեր են տալիս դրա իրականություն լինել-չլինելու մասին․․․

Ուզում եմ շեշտել, որ բանակցային այսօրվա չեղած փուլում որևէ մեկը որևէ խոսք չի ասել որևէ տարածք հանձնելու մասին, դրանք հիմնականում ադրբեջանաթուրքական պրոպագանդայի՝ շրջանառության մեջ գցած փորձնական փուչիկներ են։

ՌԴ ԱԳՆ Լավրովի այցը ավելի շուտ ներպետական որոշ խութեր հարթեցնելու նպատակ ունի, և վստահ եմ՝ նույնիսկ ներկուլիսային խոսակցությունների ժամանակ հակամարտության հիմնային փոփոխությունների մասին խոսք էլ չկա։

Հայաստանը երբեք, ոչ մի ղեկավարի օրոք չի գնա տարածք հանձնելու ճանապարհով։ Դա կլինի քաղաքական և պետական ինքնասպանություն, իսկ ՀՀ իշխանությունները բազմիցս են ասել՝ չեն վստահում Ադրբեջանին, հետևաբար բանակցությունը ձևական, պրոտոկոլային բնույթ է կրում։

Հ․Գ․ Ժողովուրդ ջան, ինչ-որ Hyvideo, realnews և նման անհասկանալի ձագում ունեցող "լրատվամիջոցների" գրածները մի կարդացեք։ Հայաստանում կան մատների վրա հաշվվող լուրջ ԶԼՄ-ներ, եթե դրանք չեն խոսում, ուրեմն չկա խուճապի կարիք, սա էժանագին և հիմար պրոպագանդա է, ոչ ոք տարածք հանձնելու միտք չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել