• Այս օրերին մեծ է ցանկությունս գրելու Նախիջևանի, պատերազմական համատեքստում վերջինիս կարևորության ու ՀՀ ԶՈՒ կողմից հնարավոր ռազմակալման ենթադրյալ հետևանքների մասին, սակայն հասկանում եմ, որ ռազմագիտական իմացություններս չեն ներում։
• Փոխարենը քաղաքագիտական իմացություններս թույլ են տալիս պնդելու, որ Նախիջևանը որքանով որ ամրացնում է Ադրբեջանի ռազմավարական հզորությունը, նույնքան էլ այդ երկիրը դարձնում է խոցելի։ Կոպիտ ասած՝ ինչպես մեզ համար արտալղիմյան ազատագրված տարածքները, այնպես էլ Ադրբեջանի համար՝ Նախիջևանը․ պահելը բարդ է ու ծախսատար, կորցնելը կարող է մահացու լինել։
• Դեռ 2014 թ․ հունիսից կողմերը (առաջինը՝ մենք) ձեռնամուխ եղան նախիջևանյան սահմանի երկայնքով նոր հարմար դիրքերի զբաղեցման գործին։ Տարակույս չկա, որ թե՛ Երևանում, թե՛ Բաքվում ամենայն լրջությամբ են դիտարկում նախիջևանյան ուղղության կարևորությունը։ 1989-1991 թթ․․ սպորադիկ մի քանի զինված բախումներն ու լոկալ ռազմագործողությունները հանած՝ թե՛ մենք, թե՛ թշնամին մեծ փորձ չունենք ռազմաճակատի այդ հատվածում գործողություններ ծավալելու։ Կենաց ու մահու չափ կարևոր է չանտեսելը Նախիջևանի գիծը ու այդ տեղամասում թշնամուն առավելություն չընձեռելը։
• Նախիջևանը այն ռազմաճակատն է, որի հարցում Ռուսաստանի առավելագույն ռազմադիվանագիտական աջակցության օբյեկտիվ սպասում կարող ենք ունենալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել