Ակտուալ դրամահավաքների և օգնությունների հավաքագրման համար ումից ասես լսում եմ. «Այսքան գումար, այսքան իրեղեն աջակցություն ուղարկեցինք»: Մյուս կողմից՝ հակադարձվող թեմաներ են. «Տ
եղ չի հասնում, ճանապարհին վաճառեցին և այլն»...Ժողովո´ւրդ ջան, հեռահար խնդրանք ունեմ, ուզում եք օգնել իրականում՝ դրահավաք արեք կամ, եթե արել եք, այդ գումարներն ուղղեք Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի տարածաշրջանի համար, ասենք Իջևանի ԲԿ-ում, Վարդենիսի, Ճամբարակի, Քելբաջարի և Մարտունու շրջանների համար, ասենք Վարդենիսի ԲԿ-ում, կամ արդեն հոսպիտալում մեկական օգտագործած կամ թույլ հնարավորություններով KT ձեռքբերման համար: Ասեմ, վիրավորների հատկապես բեկորային, լուրջ վնասվածքների դեպքում առանց ախտորոշման այս մեթոդի անհնար է ու որևէ մեկս ապահովագրված չենք այդ շրջաններում վիրավորվելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել