Aravot.am-ը գրում է.

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ երեկ մեկնեց Մոնղոլիա, որտեղ կայանալու է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի աշխարհի վարկանիշային մրցաշարը:

Մեր թիմի կազմում Սերբիայում անցկացված եվրոպական վարկանիշային մրցաշարի հետ համեմատած ընդամենը մեկ փոփոխություն է եղել. 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (այս քաշային կարգում Կարապետ Չալյանը Սերբիայում չկարողացավ վարկանիշ ձեռք բերել):

Հավաքականում են նաեւ Ռոման Ամոյանը՝ 59 կգ քաշային կարգ, Մաքսիմ Մանուկյանը՝ 85 եւ Էդգար Խաչատրյանը՝ 130 կիլոգրամ:

Aravot.am-ի տեղեկություններով, նախապես որոշված էր, որ այս անգամ Մաքսիմ Մանուկյանի փոխարեն Մոնղոլիա մեկնելու էր Արթուր Շահինյանը, սակայն նա վերջին մարզման ժամանակ ոտքի վնասվածք է ստացել ու Մոնղոլիա կրկին մեկնել է Մանուկյանը: Մոնղոլիայում ուղեգիր կնվաճեն ըստ քաշային կարգերի 1-ից մաքուր 3-րդ տեղեր զբաղեցնող ըմբիշները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել