Սխրանք կարել է համարել նաև դիրքի սերժանտ, ժամկետային զինծառայող Տիգրան Հախվերդյանի քայլը: Երբ վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Նալբանդյանը հարցրեց, թե ով է պատրաստ հակառակորդի կողմից գրավված դիրքի մատույցներից դուրս բերել զոհված զինվորի աճյունը, Տիգրանը կամովին ոտքի կանգնեց: Տարածքը նշանառության տակ էր, բայց վաշտի հրամանատարին ու սերժանտին դա հետ չպահեց: Տիգրանին հարցնում եմ` ինչու վտանգեցիր կյանքդ, պատասխանում է` մեր ընկերը, մեր Սաշան պիտի տուն հասներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել