Հակառակորդի առաջին հարվածը իրենց վրա են վերցրել այս ջոկի տղաները: Դիրքի ավագ Գուրգեն Հովհաննիսյանը փորձառու զինվորականի պես ղեկավարել է մարտը: Նրանք հուժկու կողային հարված են հասցրել հակառակորդի հատուկջոկատայիններին, աջակցել են X դիրքում ամրացած իրենց ընկերներին, մեկը մյուսի հետևից շարքից հանել են ուսապարկերով բարձունք զենք տեղափոխող հակառակորդի զինծառայողներին: Միայն այդ դիրքի մատույցներում ոչնչացվել է 50-ից ավելի թշնամի: Վաշտի հրամանատարը կապի միջոցով հրամայել էր նահանջել, ի պատասխան՝ դիրքի ավագն ասել էր. «Ես դիրքս չեմ թողնի»: Նորից է գոռացել` նահանջեք, իսկ նա նորից հակաճառել է. «Պարոն հրամանատար, մենք մեր դիրքը չենք տալու»:

Ջոկը վեց ժամ անհավասար կռիվ է տվել և նահանջել, երբ այլևս անիմաստ էր այդտեղ մնալ:

Այսօր տղաները մարտական հերթապահություն են իրականացնում առաջնագծի ամենավտանգավոր կետում:

Ջոկի պաշտպանության մանրամասները շուտով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել