Hetq.am-ը գրում է․

ՏԻՄ ընտրությունները դիտարկող «Քաղաքացի դիտորդ»-ը մի շարք խախտումներ է արձանագրել Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունների քվերակության ընթացքում:

Մասնավորապես` 25/17 ընտրատեղամասում` թիվ 5 հիմնական դպրոց, քվեախցում ընտրություն կատարելուց հետո ընտրողը ցույց է տվել քվեաթերթիկը, այնուհետև հեռախոսով լուսանկարել, ինչը նկատել են հանձնաժողովի անդամներն ու դիտորդները, որից հետո հեռախոսից ջնջել են լուսանկարված թերթիկը, և քվեաթերթիկը մարվեցլ է։

Մեկ այլ ընտրատեամասում` 25/18, որը թիվ 9 հիմնական դպրոցում է, քվեախցից հայտնաբերվել է բոլոր թեկնածուների անվան դիմաց նշված քվեաթերթիկը չկնքված ծրարով: Դիտորդի պահանջով հանձնաժողովը կատարել է գրառում գրանցամատյանում և քվեաթերթիկը մարվել է:

25/3 ընտրատեղամասում գործող քաղաքապետի վստահված անձը տեղամասում ակնհայտ քարոզչություն է արել ընտրողների ներկայությամբ` հիշեցնելով քաղաքապետի օրոք «ասֆալտապատած» ճանապարհները

Իսկ քաղաքապետարանի աշխատողը` որպես օգնող, առանց ընտրողի մտել է քվեախցիկ և քվեարկել է: Դիտորդը նկատել է խախտումը և ստիպել քվեաթերթիկը անվավեր ճանաչել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել