Էս նկարը դնում եմ հատուկ նրանց համար, ովքեր պնդում էին, որ անվադողերով դիրքեր ամրապնդելը մի բան էլ ավելի վնաս է այնտեղ դիրքավորված զինվորների համար, որ անվադողերի հրդեհվելու դեպքում զինվորները «կրակի օղակի» մեջ են հայտնվելու:
Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ փամփուշտից և ականի բեկորից հրդեհ չի առաջանում և այն ուղղակի մխրճվում է ավազով լցված անվադողի մեջ, ես ուղղակի ուզում եմ այդ «ռազմագետները» տեսնեն, որ անվադողերից «օղակ» չի սարքվում, որը կարող է վերածվել կրակե օղակի:

Համազգային նախաձեռնության վերածված նախաձեռնության արդյունքում արդեն տասնյակ հազարներով անվադողեր են հավաքվել ու հավաքվում սահմանագծի համար և դրանց մի մասն արդեն սահմանագծում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել