88 թվից հայերին բազմաթիվ անգամ շանս տրվեց միջազգային հարթակում լսելի լինելու և որպես պետություն կայանալու, զարգանալու ու բարգավաճելու համար։ Բայց մենք անշեղորեն հոսեցինք դեպի մեր նախնադարյան ազգային պլինտուսը։
Տականքը հոշոտեց մարդուն և դա կատարվեց հիմնականում ՍԹԻՑ մարդկանց՝ սթից ընդդիմադիրների, սթից մտավորականների, սթից քաղաքացիների շնորհիվ։
Սթից մարդու իբր հայամետ, բայց իրականում տգետ, հայրենասիրական, բայց իրականում տգետ, օպտիմիստական, բայց իրականում տգետ բռավադան հանգեցրեց լիսկաների, մանվելեների ու սաշիկերի, սերժիկների ու էձիկների իշխանության։
Հիմա էլ նույնն է կատարվում, ծանր անոմիկ վիճակ է։ Մարդիկ չեն կարդում, չեն բանավիճում, լուրջ մակարդակի նոր եզրկացությունների հանգեցնող ոչ մի քննարկում չկա։ Փաստացի տգետ ավտարիտետներով է գրավված հարթակը։
Կոչս է ջահելներին ու դեռ իրենց մեջ ուժ տեսնողներին, քննադատաբար մոտեցեք ձեր մտքերին ու խոսքին, Կարդացեք, խորացեք էությունների մեջ։ Մի կողմ դրեք դատարկ հայրենասիրականն ու զգայականը։ Պետությունը շատ լուրջ բան է, դիրք գրաված քրեականը լուրջ է, ոստիկանապետությունը֊ լուրջ է, Անելիքներն առավել ևս մեծ լրջություն են պահանջում։
Անելիքները պատկերացրեք մեթոդականի ու մաշտաբների մեջ։ Գտեք հնարավոր անելիքը, այլ ոչ անիրականը։ Ոչ մի լիդերի ասածը հալած յուղի տեղ մի դրեք, քննարկեք նրա ցանկացած նախաձեռնությունը և ցույց տվեք իր վարքի ու ծրագրի թերությունները։ Միայն այս ձևով, մրցակցության ու ինքնակրթման շնորհիվ հրապարակ կգան նոր դեմքեր։
Իսկ եղածները դեռ որ գաճաճ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել