Բոլոր ժամանակների պատերազմներում ծանր հրետանին արդյունավետ է առաջին օրերին: Հետո գլխավոր խոսքը հետևակինն է:

Հայկական բանակը թեև հրետանու և զրահատեխնիկայի քանակով զիջում է թշնամուն, բայց մենք ունեն լավ մասնագետներ, որոնց արձակած մեկ արկը ավելի հաճախ է թիրախին հասնում, քան ադրբեջանականը: Սա փաստ է:

Մենք այսօր, կարծում եմ, առավել շատ պետք է մտածենք ամենասովորական զենքի ձեռքբերման մասին: Թեկուզ կալաշնիկով ավտոմատներ: Մեր բանակը հագեցած է դրանցով, բայց մեծ պատերազմի ժամանակ երբ հայ կամավորների թիվը գերազանցի 50-60 հազարը, գուցե նաև ավելին, անհրաժեշտ է լինելու նրանց զինել ավտոմատներով:

Այս դեպքում երբ հրետանու պայքարից հետո հերթը հասնի զինվորին, հենց այդ ավտոմատը կրող ժամկետային զինծառայողն ու կամավորն են ոչ միայն դիմակայելու թշնամուն, այլև առաջ շարժվելու:

Հետևություն. Արցախին անթիվ սննդի և հագուստի օգնություն ուղարկելու փոխարեն զենք ուղարկեք, ամենահասարակ կալաշնիկովներ. դրանք են ապահովելու Ադրբեջանի դեմ վերջնական հաղթանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել