Հասարակությունը խորը սթրեսի մեջ է, սա հետպատերազմյան լրջագույն խնդիրներից է, որ արժի ուշադրություն դարձնել, շատերս նոր-նոր արթնանում ենք ու փորձում ենք մեր կյանքը գցել բնականոն հուն, դժվար է շատ՝ քայլում ես փողոցով բոլորի դեմքին դաջված է սահմանի լրահոսը, մտնում ես խանութ բոլորը խոսում են Արցախից, զանգում են քեզ ու բարևի փոխարեն հարցնում են ինչ նորություն կա, դու ես զանգում ու նույն բանն է: Թող ներեն ինձ զոհված հերոսների հարազատները, բայց ամեն անգամ զոհվածի մասին լուր լսելիս մեզանից յուրաքանչյուրն ընկալեց այն որպես անձնական վիշտ, մեր հասարակությունը մի քանի անգամ մահացավ ու հետ եկավ, սրանք ազգային ողբերգության ու հպարտության օրեր էին: Ինքս մտածում եմ, որ անպայման պետք է զոհված ընտանիքի անդամներից մեկին ինչ որ կարևոր ու լուրջ հարցով օգնեմ, որքան կարողանամ, խոսքս ինչ որ կարևոր ու լուրջ օգնության մասին է: Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, ով քիչ թե շատ նորմալ է ապրում, պետք է լուռ, առանց լրահոսում երևալու մի կարևոր բան անի հերոսների ընտանիքների համար, դա կլինի ուսման վարձ, վարկի մարում, աշխատանք գտնելու հարցում օժանդակում... չգիտեմ ամեն մեկս մի բան: Հիմա մեզ սա է պետք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել