ԿՈՉ, ԽՆԴՐԱՆՔ, ՊԱՀԱՆՋ

Այս օրերին իրական մարդկային պատմություններ ապրեցինք՝ հերոսություն, սեր, կորուստ, կարեկցանք, համերաշխություն, փոխօգնություն, նահատակություն, ապրելու ձգտում ու միասնականություն:

Արցախյան ազատամարտից հետո բոլորս բողոքում ենք, որ համաժողովրդական սխրանքին հարիր ու այդ հերոսամարտը հավերժացնող գրական, գեղարվեստական, մշակութային ստեղծագործություններ քիչ ունենք:

Այսօր կոչ-խնդրանք-պահանջով եմ ուզում դիմել մեր մտավորականներին:

Հավաքագրեք, ուսումնասիրեք, պահեք ապրիլյան պատերազմի իրական դեպքերը, պատմություններն ու դրվագները, որոնք ավելի հարուստ են, քան աշխարհի բոլոր ստեղծագործողների երևակայույթունը միասին վերցրած: Հավերժացրեք մեր տղաների, նրանց ընտանիքների ու հասարակ մարդկանց սխրանքների մասին իրականությունը ձեր երկերում, կտավներում, գրքերում ու երաժշտության մեջ:

Մենք հարկ չունենք ոչնչից ստեղծելու մշակույթ, հպարտություն ու ոգի: Մեր պատմությունը շաաատ հարուստ ու պարարտ հող է տվել կերտելու և անմահացնելու Հայ Մարդու կերպարը: Ավաղ թե բարեբախտաբար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել