Քիչ առաջ ավարտվեց Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորների հանդիպումը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, որից հետո՝ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ։
Հույն պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լեհսատան-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը հանդիպումների ընթացքում հայտնեցին, որ իրենք եկել են անձամբ ծանոթանալու իրավիճակին, խոսելու Արցախի բնակչության հետ, որպեսզի մամուլի էջերից տեղեկանալու փոխարեն անձամբ ու տեղում ծանոթանան իրավիճակին։ Նրանք վստահեցրել են, որ այս քայլը վկայում է այն մասին, որ Արցախը միայնակ չէ, որ ամբողջությամբ աջակցում են Արցախին և անձամբ համոզվել են, որ Արցախցիները խաղաղ ժողովուրդ են և պատերազմ չեն ուզում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել