Երբ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դ. Ռոգոզինը փորձում է հիմնավորել Ադրբեջանին զենք վաճառելու գործարքը առկա կոնտրակտներով, ապա պետք է հիշել և հիշեցնել նրան, որ դեռ 2010 թվականին Ռուսաստանը սառեցրեց Իրանին C-300 հրթիռային համալիրների վաճառքի կոնտրակտը, հաշվի առնելով ստեղծված միջազգային իրավիճակը: Հիշեցնեմ նաև, որ խոսքը գնում էր մոտ 800 մլն ԱՄՆ դոլարի մասին:

Ուզում եմ շեշտել, որ ՌԴ-ն պարտավոր չէր դա անել, քանզի ՄԱԿ-ի պատժամիջոցները Իրանի հանդեպ զենքի այդ տեսակը չէին ներառում:

Ուստի կոնտրակտը կոնտրակտով, բայց այդ նախադեպը վկայում է, որ լարված աշխարհաքաղաքական իրավիճակներում հնարավոր է նաև գնալ նման քայլերի:

Էլ չասեմ, որ դա է ենթադրում նաև ռազմավարական գործընկերությունը թե երկկողմանի, թե ՀԱՊԿ ձևաչափերով, որոնք Հայաստանն անշեղորեն կատարում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել