1918թ-ի վերջին կովկասյան թաթարները կամ կովկասյան թուրքերը հայտարարեցին Ատրպատենի տարածքում իրենց պետության ստեղծման մասին: 1926թ-ի ԽՍՀՄ բնակչության մարդահամարի ցուցակում ներկայիս ադրբեջանցիները նշված են որպես կովկասյան թուրքեր, ովքեր 1936 թ-ին Ստալինի որոշմամբ միայն կոչվեցին ադրբեջանցիներ: Պետության եւ պետականության նման արհեստական ստեղծման հետևանք դարձավ պատմական եւ մշակութային ֆալսիֆիկացիան, որի ամենաթարմ օրինակ է Իլհամ Ալիեւի հովանավորությամբ 2011թ-ին անցակցրած միցոցառումը՝ Երեւանյան բերդի 500-ամյակի հետ կապված. համաձայն ադրբեջանական մեկնաբանման այն կառուցել է Ռեվան գուլու Խանը՝ 16-րդ դարի վերջին(ում անունով էլ քաղաքը անվանվել է), սա ուղղակի զավեշտալի էլ, դեռ 7-րդ դարում Երևանը դիմակայել է արաբական արշավանքներին, իսկ 1316թ-ին մոնղոլ Աբու Սաիդը կոպեկներ էր ձուլում այստեղ, որոնց վրա նշված է Երիվանը, որպես պատրաստման վայր: Նմանատիպ Ֆալսիֆիկացիայի օրինակները բազմաթիվ են: Պատահական չէ, որ դրա համար «ընտրվել» է Հայաստանը, քանի որ տարածաշրջանի ամենահարուստ պատմություն եւ մշակույթ ունեցող երկիրն է, պատմամշակույթյային արժեքներ Ադրբեջանը իրեն է վերարգրում նաև Պարսկաստանից. սա թուրքական «բնավորություն» է, որը մեր հարեւան երկրում սկսվել է հայր և որդի Ալիևների կողմից... Ներողաբար մոտենանք պատմություն չունեցող ազգի բարդույթներին:Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



