Առաջին անգամ եմ տեսնում Բակո Սահակյանին, որ համանախագահներին, կամ որևէ օտարերկրացու զինվորական համազգեստով ընդունի։ Հստակ հասկացնում է, որ ինքն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը։ Վստահ եմ, հենց համանախագահները դուրս են գալիս նախագահի նստավայրից, տեսնում են Ստեփանակերտում նույն համազգեստով շրջող հազարավոր կամավորներին՝ հասկանում են, որ այդ երաշխիքը ոչ թե սահմանադրական նորմ է, այլ ժողովրդի ինքնորոշման կամարտահայտման իրավական հիմնավորում։
ԼՂՀ-ն, ի հեճուկս Ադրբեջանի կամքի, դառնալու է բանակցային կողմ ու եթե այդ հարցը չեն լուծելու միջնորդներն ու դիվանագիտությունը, ապա դա պարտադրելու է Պաշտպանության Բանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել