Մի քանի օր առաջ ՖԲ-ում մի տեղ կարդացի էսպիսի մի միտք.

Փորձեմ վերաշարադրել «25 տարվա մեր պատմությունը ցույց տվեց, որ այս երկրում, այս հասարակության ներսում հազար գաղափարախոսություն կարող է ներդրվել, հազար մոտեցում կարող է քննարկվել: Բայց կյանքը ցույց է տալիս մեկ հստակ օրինաչափություն. միակ գաղափարախոսությունը, որ իրապես կա էս ազգի ու էս պետության մեջ դա ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է, որը քարոզի ներդրման կարքի չունի: Այն կա, երբ դրա կարիքը առկա է, ու հստակ իրեն դրսևում է պետություն-հասարակությու- քաղաքացի շղթայում»:

Ես միշտ համարել եմ, որ ես լիբերալ գաղափարների կրող եմ (չնայած շատ մարդիկ դժվար էդպես կարծեն), սակայն վերոնշյալ տողերի հեղինակի հետ լիովին համաձայն եմ: Հավանաբար մենք բոլորս էլ հոգու խորքում մի՝ բավական ոչ փոքր մասով ազգայնական ենք:

Հ.Գ. Իհարկե սոցիոլոգիան և էթնիկ հոգեբանությունն այս երևույթի պատասխանը ունեն, սակայն ամեն դեպքում շատ հետաքրքիր ու հիմնավոր դիտարկում էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել