Pastinfo.am-ը գրում է.

Ինչպես հայտնել էինք, Արցախ պիտի այցելեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն: 

«Արևելք»-ը  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից փորձեց ճշտել այցի ժամկետն ու մանրամասները: Կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյանը հայտնեց, որ այցը նախատեսված է առաջիկա օրերին, կոնկրետ օր ճշտված չէ, բայց հնարավորինս մոտ օրերին այն տեղի պիտի ունենա, որպեսզի համայն հայության համար վճռական այս պահին հայոց հոգևոր հայրապետերը նույնպես լինեն Արցախի ժողովրդի և հայ զինվորի կողքին:

Նա նաև նշեց, որ Արամ Ա կաթողիկոսը Բեյրութից անմիջապես Արցախ է մեկնելու և պատգամի ու նախատեսված այլ միջոցառումների միջոցով փոխանցելու է ողջ Սփյուռքի զորակցությունը՝ արցախցուն և հայոց սահմանները պաշտպանող հայ զինվորին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել