Արդեն մի քանի հոգու մոտ տեսա Նագիևի հասցեին գրված վիրավորանքներ, որոնց պատճառ է հանդիսացել իբր իր պաշտոնական էջում քավըր նկարը ադրբեջանական դրոշով փոխելը (տես նկար առաջին): Սա առաջին դեպքը չէ, երբ այս էջով ադրբեջանահաճո նյութեր են տարածվում (տես նկար երկրորդ) և արդեն մի քանի անգամ Նագիևը ստիպված է եղել պարզաբանում տալ նորից ու նորից ասելով, որ ինքը սոց ցանցերից կա միայն ինստագրամում, ահա և վերջին պարզաբանումը՝ պարզ և հստակ.

http://www.lifenews78.ru/news/195024

Հավանաբար շատերին խափում է այն, որ այս էջը ունի 89.000-ից ավել հետևորդ, սակայն պետք է ասեմ, որ այս թվին հասնելը առավել քան հեշտ է, այսօր կարելի է մի քանի հարյուր դոլարով տասնյակ հազարավոր հետևորդներ "լցնել", իսկ այն դեպքում, երբ Դմիտրին չկա ՖԲ-ում, ինքն իրենով նույնպես շատ արագ հավաքվում են հետևորդները, ովքեր կարծում են, որ սա իրական էջ է (միայն իմ ընկերներից 33 հոգի հանդիսանում է այս էջի հետևորդ: Ասածս ինչ ա, Keep calm & watch Физрук, Դիման կապ չունի էս ամեն ինչի հետ:

Հ.Գ. էտքան ջանք եռանդ ու փող են ծախսում էս ամեն ինչի վրա, բայց ազգանունը սխալ են գրել Nagiyev ա գրվում, ոչ թե Nagiev... Տուպոյ են էլի, հոմ զոռով չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել