arm144507706115Politik.am-ը գրում է.

Նախապես արդեն հայտարարված էր, որ տնտեսական հարցերի շուրջ քննարկումների համար ապրիլի 7-ին Հայաստան կգա ՌԴ վարչապետ ԴիմիտրիՄեդվեդևը: Այս օրերին ԼՂՀ սահմանին ստեղծված իրավիճակի թելադրանքով հասկանալի է, որ ՌԴ վարչապետը կխոսի նաև հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը:

Իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 7-ին Բաքվում եռակողմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի և Իրանի իր գործընկերների հետ: Այդ մասին հաղորդել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է gazeta.ru-ն:

«Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը Բաքվում կկայանա: Ներկա իրավիճակում Բաքվում կայանալիք նախապես ծրագրավորված հանդիպումը ադրբեջանցի գործընկերների հետ հատուկ կարևորություն է ձեռք բերում, ինչպես նաև Երևանում բարձր մակարդակով կայանալիք հանդիպումները: Անկասկած ներկա իրավիճակը Լավրովի հետ կքննարկվի Բաքվում:

Հ.Գ. Այս այցելությունների արդյունքում պարզ կդառնա, թե Ռուսաստանը, որ կողմում է ներկա փուլում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել