Hetq.am-ը գրում է.

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Արցախից հաղորդում է, որ երեկ ադրբեջանական մամուլի տարածած լուրերը, թե Մատաղիսը գրավել են, չեն համապատասխանում իրականությանը։ Նա բացատրում է, թե որն է այս սուտ տեղեկության հիմքը. «Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինտեսականին օգտագործել է նաեւ այդ ուղղությամբ։ Ցավոք, ունեցել ենք զոհեր, երեկ ՊԲ-ն նրանց մասին հաղորդել է։ 
Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ենթադրել են, թե դրանից հետո հայկական ուժերը նահանջելու են եւ իրենք հաղթական մտնելու են Մատաղիս։ Բայց լրիվ հակառակն է եղել, այդ գնդակոծություններից, հրետակոծություններից հետո հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել։ Հրետանավորները մանրամասն «ծեծել» են հակառակորդին, ինչպես սպաներից մեկն ասաց»։

Է. Բաղդասարյանի խոսքով՝ փախուստը հակառակորդի կողմում է սկսվել. «Նորից դիակներ են թողել ռազմի դաշտում։ Այսօր կփորձենք նաեւ Ղարաբաղի իշխանություններից տեղեկություն ստանալ, թե ինչ է լինելու հակառակորդի դիակների հետ, արդյոք դրանք հանձնելու մասին բանակցություններ ընթանո՞ւմ են, Կարմիր խաչի ներկայացուցիչները դիմե՞լ են, արդյոք, կողմերին»։ Ինչպես արդեն հայտնել է Ղարաբաղի ՊՆ-նի ներկայացուցիչը՝ հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Պաշտպանության նախարարության տարբեր ներկայացուցիչներ սկսել են հաստատել, որ Ադրբեջանի կողմից կռվում են Թուրքիայից եկած զինյալներ եւ հենց նրանք են ունցել մեծաթիվ կուստներ, եւ խուճապը դրանից է սկսվել հակառակորդի մոտ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել