Ադրբեջանական մամուլը երբեք աչքի չի ընկել իր օբյեկտիվությամբ։ Դա բազմիցս ապացուցվել է ինչպես հայկական, այնպես էլ իրենց մյուս, առավել անկախ ԶԼՄ–ների ու բլոգերների կողմից։ Իրենց 10 զոհը կամ չեն ընդունի կամ էլ ձևակերպում են մեկ հոգու ինքնասպանություն։ Հայկական մեկ կրակոցը կներկայացնեն 120 ու անպայման կավելացնեն, որ դրանք եղել են բնակավայրերի վրա, այնինչ, ով–ով, բայց մենք, անզեն ադրբեջանցի գյուղացուն պատժելու պատճառ չունենք։
Ադրբեջանական մամուլում հայտնված տեսանյութերի ու լուսանկարներ 90 տոկոսը կեղծ է։ Այս դարում դա պարզելը մեկ վայրկյանվա խնդիր է։ Իսկ դրանք պարզվել են հարյուրներով, եթե ոչ հազարներով։
Ադրբեջանական մամուլ կարդալով դուք ակամա կոտրում եք ձեր ոգին։ Դա իրականում ձեզ ոչինչ չի տալիս, հակառակը` վհատեցնում է։ Մեզ զինվերների հաղթանակի դեպքում, իսկ դա անպայման լինելու է, դուք ամաչելու եք, որ հավատացել եք Ալիևի կեղծ լուրերին, ամաչելու եք, որ կասկածել եք մեր բանակի մարտունակության վրա։
Նույնիսկ եթե այն 10 տոկոս տեսանյութերն ու լուսանկարները իրական են, ուրեմն պետք է մի փոքր խիզախություն հավաքվենք ու ընդունենք, որ սա իսկական պատերազմ է, որտեղ ջրի ատրճանակներով չեն կրակում։ Այո, լինում են զոհեր, ու հնարավոր է նաև այդ զոհերի լուսանկարներ, ինչպես մենք են տեսնում ադրբեջանական կողմինը։
Եթե ուզում եք խնայել ձեզ, անիմաստ տեղը չվհատվել, չկոտրվել, ընդամենը ՊԵՏՔ ՉԷ մտնել ադրբեջանական կայքեր, ուսումնասիրել, դեռ մի բան էլ տարածել։ Ով պետք է` նայում է, ինչ պետք է` հերքում կամ հաստատում։ Դուք իրականում ոչինչ չեք ստանում ազերիական կայք մտնելուց, բայց փոխարենը ընկճված դուրս եք գալիս այնտեղից։ Դա մեզ այսօր պետք չէ։ Հենց դա է նրանց նպատակը. որքան հանարվոր է կեղծ լուրերով ու ոռճացրած թվերով ընկճել մեզ, կոտրել մեր այս ոգին, որը հազարավոր մարդկանց հաշված ժամերի ընթացքում ոտքի հանեց։ Խոհեմ եղեք ու հերթական անգամ .az դոմենով կայք մտնելու առաջ մտածեք. «Արդյո՞ք դա ինձ պետք է»։ Ես կարող եմ նախօրոք պատասխանել` ՈՉ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել