Hetq.am-ը գրում է.

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Արցախից հաղորդում է, որ սահմանագծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանցիները խուճապի են մատնվել և փախուստի դիմել: Հակական զինուժը նրանց կոմից գրավված դիրքերը հետ է վերցրել:

ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը «Հետքին»  հայտնեց, որ այսօր հայկական զինուժը երեք տանկ է ոչնչացրել այս ուղղությամբ:

«Հարավում մի քիչ առաջխացաում ունենք, այստեղ երկու տանկ են խփել: Հակառակորդը մեծաթիվ դիակներ է թողել նահանջելիս»,- հայտնում է Էդիկ Բաղդասարյանը:

Սենոր Հասրաթյանը հաստատեց նաեւ ադրբեջանակ զինուժի խուճապով նահանջելու մասին լուրը: ՊՆ մամլո ծառայության ղեկավարը հայտնեց, որ մանրամսները կներկայացնեն քիչ հետո՝ իրենց ծառայության տարածած հաղորդագրությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել