First group of volunteers from Yerevan arrived in Nagorno-KarabakhՈվ ինչ ուզում է թող ասի, բայց անկախության այս 25 տարիները շատ են փոխել մեր ժողովրդին։ Բառի ամենալավ իմաստով ՏԵՐ ենք դարձել՝ պետության տեր, սեփական ճակատագրի տեր, մեր ներկայի ու ապագայի տեր։
Անցած երկու օրը ասվածիս լավագույն վկայությունն է։ Պատկերացնել անգամ հնարավոր չէ, թե ինչքան մարդ է զինվորագրվում այսօր Արցախի պաշտպանության գործին։ Ով որտեղից կարողանում և ինչպես կարողանում ծառայության է անցնում։ Մենք շատ ենք խոսում 1988–ի սերնդի մասին։ Մտածում եմ, որ եթե այն ժամանակ այսքան կամավորներ լինեին, երևի պատերազմը հենց 94֊ին էլ կավարտվեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել