Ադրբեջանի քաղաքացիներին ո՞վ պետք է դուխ տա, բանակ չծառայած ու ամբողջ կյանքը փափուկ բարձի մեջ մեծացած քուրդ Իլհամ Ալիևը, թե՞ բանակի հետ բացարձակ կապ չունեցած պաշտպանության նախարար Զաքիարը, թե՞ արցախյան պատերազմի ընթացքում խայտառակ եղած գեներալները։ Մեր ներկա ու նախկին նախագահները պատերազմի դաշտում եղած մարդիկ են, առաջին նախագահը պատերազմ հաղթած միակ նախագահն է տարածաշրջանում, մեր պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը, սպաների մեծ մասը պատերազմի դաշտից սկսած մարդիկ են։ Ադրբեջանն այսօր ասպարեզ նետեց իր բանակային էլիտան, որն աննախադեպ քանակի կորուստներ կրեց, սրանից հետո նրանք էլ ուժ չունեն։ Հայ հասարակությունն արդեն կոփված է ու գիտի, որ նման իրավիճակներում համախմբվելու ենք նախագահի շուրջ ու այդպես էլ եղավ, իսկ թշնամին գիտի, որ մի քիչ շարունակվելու դեպքում իլհամի կողքից կհեռանան բոլորը։ ԵՒ մեր ամենամեծ տարբերությունը՝ մեզ համար Արցախը սրբություն է, նրանց համար՝ աշխարագրական տարած։ Խաղաղ գիշեր մեզ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել