ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ՇԱՏԵՐՆ ԵՆ ԱՅԴՊԵՍ ՄՏԱԾՈՒՄ_Ժամանակ առ ժամանակ , ֆբ-յան իմ տարեկից կանայք իրենց էջերում դնում են իրենց երիտասարդ տարիների նկարները, երբ ուսանող են եղել, կամ մանկամարդ կին: Նայում եմ ու հիանում:Աստված իմ, բոլորը գեղեցկուհիներ են՝ պարզ , թեթև դիմահարդարումով:Ակամա զուգահեռներ եմ տանում մերօրյա գեղեցկուհիների հետ: Ոչ մեկի շրթունքները փքեցրած չեն, մազերը դնովի չեն, լինզաները ՝ նույնպես, հոնքերը տատու արված չեն , բայց , բոլորն էլ հիանալի տեսք ունեն ու թվում է, թե խնձորենու ծաղկի պես բուրում են: Թող ինձ ներեն մերօրյա գեղեցկուհիները, բայց մերօրյա դիմահարդարումը միշտ չէ, որ փորձում է շտկել աղջկա, կամ կնոջ դեմքի որոշ թերություններ, կամ գեղեցկացնում է նրանց: Ինքս էլ գեղեցիկի մեծ սիրահար եմ, բայց այսօր մենք ճաշակով ու գեղեցիկ դիմահարդարումից շա՝տ ենք հեռացել: Համոզված եմ, որ այս կերպ մտածողներ էլի կլինեն: Դուք ի՞նչ կասեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել