Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էմանուել Նախշոնը «արտառոց» է համարել Ստամբուլի ահաբեկչությունից հետո Թուրքիայի իշխանությունների հետ համագործակցությունը, որի հետևանքով զոհվել են իսրայելցիներ։

Դրա հետ մեկտեղ նա կասկածի տակ է դրել այն, որ համատեղ աղետ վերապրելը բավական կլինի՝ հաղթահարելու համար երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մնացյալ խնդիրները։

Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհված 4 անձանցից մեկը եղել է մահապարտ ահաբեկիչը, մնացյալը եղել են իսրայելցի զբոսաշրջիկներ։ Բացի այդ, վիրավորվել են Իսրայելի ևս 10 քաղաքացիներ։ Նրանք ներկայումս բուժում են ստանում և ռազմական ու բժշկական ինքնաթիռներով տեղափոխվում հայրենիք։

Նախշոնն անկասկած է համարել, որ աղետը դասվում է այն աղետների տիպին, որոնք կարող են մերձեցնել Իսրայելին ու Թուրքիային, սակայն դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել բանակցային գործընթացի ընթացքում բախված բարդությունները, որոնք կրում են խոր և արմատական բնույթ. «Ես վստահ չեմ, որ մենք կարող ենք դրանք հաղթահարել միայն նրա համար, որ համատեղ վերապրել ենք այս աղետը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել