Tert.am-ը գրում է

Վատիկանի մամլո խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին տեղեկացրել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսին մի քանի օրով կայցելի Հայաստան:

Ինչպես հաղորդում է Terra.com-ը` պապի` Հայաստան այցելության հստակ օրակարգը դեռևս որոշված չէ, սակայն այն հավանաբար տեղի կունենա հունիսի վերջին` 22-26-ն ընկած ժամանակահատվածում:

Հաղորդելով Լոմբարդիի հայտարարությունը` Reuters  գործակալությունը ընդգծում  է, որ պապի ուղևորությունը կարող է զայրացնել Թուրքիային` հաշվի առնելով մեկ տարի առաջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա հայտարարությունը, որից հետո  Թուրքիայի  և Վատիկանի միջև դիվանագիտական սկանդալ տեղի ունեցավ, և Թուրքիան ետ կանչեց Վատիկանում իր  դեսպանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել