Չկա ավելի անթույլատրելի բան, քան հարստանալ երեխաների հաշվին: Ամերիկայում գործում է Foster Care համակարգը, որի շրջանակներում երեխաներին` մինչև նրանց չափահաս դառնալը որդեգրում են կամ խնամում ընտանեկան մանկատներում, ինչի համար պետությունը գումար է վճարում` ամսական 713 դոլար:

Սակայն ցավոք երբեմն որդեգրված երեխաների հետ շատ վատ են վարվում: What Would You Do? ծրագիրը սեցիալական փորձարկում է անցկացրել: Մայրը երկու երեխաների հետ այցելում է սրճարան: Նա սնունդ է պատվիրում միայն իր և հարազատ դստեր համար, իսկ որդեգրած տղային անդադար նախատում է:

Ի ուրախություն, գտնվում են մարդիկ, ովքեր չեն կարողանում անտարբեր մնալ և կարկցում են երեխային: Մի կին մոտենում է, սնունդ բերում տղային, նկատողություն անում մայրիկին, ընդ որում հարցնում է վերջինիս անունն ու հեռախոսահամրը` «ուր պետք է» հայտնելու համար:

Դա պարզապես փորձարկում էր: Բայց այն կհիշեցնի մեզ, թե որքան կարևոր է անտարբեր չլինել, մանավանդ երբ խոսքը երեխաների մասին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել