Yerkir.am-ը գրում է.
Բրազիլական Սան Պաուլու քաղաքում թեթեւաշարժիչ ինքնաթիռն ընկել է եռահարկ շենքի վրա, ինչի հետեւանքով 7 մարդ է մահացել, ովքեր գտնվել են ինքնաթիռում:
Նշվում է, որ օդաչուն փորձել է վայրէջք կատարել մոտակաքում գտնվող օդակայանում, սակայն մանեւրը չի ստացվել, եւ ինքնաթիռը բախվել է շենքին: Շենքում այդ պահին գտվող 1 կին վնասվածքներ է ստացել:
Ինքնաթիռը պատկանել է խոշոր հանքարդյունաբերական ընկերության նախկին տնօրենին, ով նույնպես մահացել է:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/103261.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել