Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Եզրափակչում մեր մարզիկը 0:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Նիկիտա Մելինովին: 

Ավելի վաղ Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր  Ուկրաինան ներկայացնող Դիմիտրի Տիմչենկոյին: Քառորդ եզրափակչում հաղթել է ավստրիայի մարզչին:

Կիսաեզրափակչում Ալեքսանյանը 6-2 հաշվով առավելության էր հասել թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ:

Ալեքսանյանը երեք ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել