Մյունխենի արվարձանում 17-ամյա եգիպտացին ցատկել է շարժվող գնացքից՝ փրկվելով սահմանապահներից, և մահացել է երկաթգծերի հարվածից: Այս մասին հայտնում է The Local-ը:
Փաստաթղթերի ստուգման ժամանակ ոստիկանությունը գնացքում տեսել է նստարանների տակ թաքնված դեռահասին, ով ներկայացրել է Ավստրիայում տրված փաստաթղթեր: Դրանցից մեկը հաստատել է եգիպտացու փախստականի կարգավիճակը, սակայն դրա վրա եղել է նաև Իտալիա արտաքսման հրաման:
Ականատեսների խոսքով՝ իրավապահները երիտասարդին խնդրել են սպասել միջանցքում, սակայն վերջինս ցատկել է պատուհանից և մահացել ստացած վնասվածքներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



