Tert.am-ը գրում է.
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով այս շաբաթ խոստովանել էր, որ հունվարին Ավստրալիայի «Մեծ սաղավարտի» բաց առաջնության ժամանակ չի անցել դոպինգ-հետազոտությունը, հերքում է, որ 5 նախազգուշացում է ստացել 2016-ի հունվարի 1-ից արգելված դեղամիջոցների ցանկում միլդրոնատի ներառման մասին:
Այս մասին հայտնում է BBC-ն` նշելով, որ Շարապովան ընդունում է իր մեղքը, սակայն պնդում է, որ որոշ ԶԼՄ-ներ ճիշտ չեն փոխանցում դոպինգային սկանդալի հետ կապված փաստերը:
«Դա ճիշտ չէ, դա չի եղել», - Facebook-ում գրառել է մարզուհին` նկատի ունենալով այն, որ ինքն անտեսել է իրեն ուղղված ոչ թե մեկ, այլ 5 գրավոր նախազգուշացումները միլդրոնատի արգելման մասին:
«Մեծ սաղավարտի» հնգակի դափնեկիրը նշել է նաև, որ միլդրոնատ դեղամիջոցն ընդունել է քիչ չափաբաժնով և ոչ ամեն օր, ինչպես իրեն նշանակել է իր բժիշկը:



