Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, որ ընտրացուցակները հրապարակելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու խնդիր կա:


«Վիճարկելու հարց չկա, որովհետև Սահմանադրական դատարանը նշել է, որ ցուցակների չհրապարակումը հակասահմանադրական չէ, ինքը որոշում չի կայացրել, որ  ցուցակների հրապարակումը հակասահմանադրական է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով այն հարցին, թե հաշվի առնելով այն, որ իշխանությունն ասում է ցուցակների հրապարակումը հակասահմանադրական է, հնարավոր է, որ ընդդիմությունը դիմի ՍԴ՝ պարզաբանում ստանալու համար:


Ըստ նրա՝ ՍԴ-ի ասածը  իշխանության համար այլևս պարտադիր չէ: «2003թ-ին որոշում կայացրեց, որ վստահության հանրաքվե պետք է անցկացվի՝ չարեցին, հետո 2013-ին որոշում կայացվեց  կուտակային համակարգը հակասահմանադրական է, հետո  փոխեցին ու ընդունեցին: Բացի այդ, Գագիկ Հարությունյանը  Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահն է եղել, երբ և օրենքների հետ կապված շահագրգիռ անձ է, այնպես որ հազար հատ խնդիր կա, որ կարելի է  նշել, որ իրենց ասածն ընդամենը քաղաքական հայտարարություն է»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել