Tert.am-ը գրում է.
Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հունահռոմեական ոճի ըմբիշ, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը ոսկե մեդալի համար պայքարում 0:8 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մինգիյան Սիմյոնովին եւ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Ամոյանը 9:0 հաշվով վստահ առավելության հասավ խորվաթ Իվան Լազատովիչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում 9:6 հաշվով հաղթեց վրացի Իրակլի Շավաձեին, իսկ կիսաեզրափակչում 4:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/12/roman/1960604
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել