Վրաերթ Ադոնցի փողոցում. տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար168.am-ը գրում է.

Մարտի 12-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցում՝ ԵՐԱԶ բնակելի թաղամասի մոտակայքում, Ford transit մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ford transit մակնիշի 34OA497 պ/հ ավտոմեքենայն վարորդ (Ա. Բ.) վրաերթի է ենթարկել Ադոնցի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ն. Պ.-ին (ծնվ. 1954 թ.):

Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանելը՝ փրկարարներն առաջին օգնություն են ցուցաբերել Ն. Պ.-ին, ով տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել