Tert.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մոտ տարաձայնություններ են առաջացել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ կապված հաջորդ մրցաշրջանում թիմի կազմի,- տեղեկացնում է Sport.es-ը:
Պերեսը ցանկանում է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային, այն դեպքում, երբ ֆրանսիացի մասնագետը գոհ է կոստառիկացի Կեյլոր Նավասի խաղից: Զիդանը ցանկանում է խաղադաշտի կենտրոնում տեսնել Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, սակայն նրա գործակալ Մինո Ռայոլան անցանկալի անձ է «սերուցքայինների» համար: Բացի այդ, լեգենդար ֆրանսիացուն դուր է գալիս բելգիացի Էդեն Ազարի խաղը, այն դեպքում, երբ «արքայական ակումբի» ղեկավարը գտնում է, որ նա չափազանց անկայուն է:
Զիդանը եւ Պերեսը համաձայն են միայն կենտրոնական պաշտպանի հարցում, եւ նրանց դուր է գալիս Էմերիկ Լապորտի խաղը Բիլբաոյի «Ատլետիկից»