Շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցեց հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: 2-րդ տուրից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 1 միավոր, իսկ Անանդը՝ 1.5:
Տուրի մյուս պարտիաներում միմյանց դեմ են մրցում Պետեր Սվիդլեր-Վեսելին Թոփալով, Ֆաբիանո Կարուանա-Անիշ Գիրի, Սերգեյ Կարյակին-Հիկարու Նակամուրա զույգերը:
Այս պահին ավարտվել է նաև Պետեր Սվիդլեր – Վասելին Թափալով պարտիան, որում ևս գրանցվել է ոչ-ոքի արդյունք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել