WRESTLING-ARM-BULAraratnews.am-ը գրում է.

Ռիգայում  ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի հունահռոմեական ոճի  98 քաշային կարգի կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը 6:2 հաշվով հաղթեց թուրք ըմբիշ Ցենկ Իլդեմին:

Աշխարհի գործող չեմպիոնը ոսկե մեդալի համար կմրցի Օրխան Ուրիեև (Ադրբեջան) — Նիկիտա Մելնիկով (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ:

Հունահռոմեական ոճի 59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը 4:0 հաշվով հաղթեց  ուկրաինացի Դմիտրի  Ցումբալյուկին և դուրս եկավ եզրափակիչ: Ամոյանը ոսկե մեդալի համար  կպայքարի ռուս ըմբիշ Մագիան Սեմենովի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել