3EF30F62-B9D4-46EC-9AF6-79C8863DD64E_w900_r1_sՍիրիայի ղեկավարությունը դեմ է հանրապետության տարանջատմանը և չի աջակցում երկրի դաշնայնացման գաղափարին: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալիմը՝ փոխանցում է RIA Novosti-ն:

«Որպես Սիրիայի քաղաքացի ձեզ ասում եմ՝ մենք դեմ ենք դաշնայնացման մասին խոսակցություններին: Մենք կողմ ենք Սիրիայի տարածքի և նրա ժողովրդի միասնականությանը»,- ասել է նա Դամասկոսում մամլո ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան հայտարարել էր, որ Սիրիայի դաշնայնացման հարցը կարող է դառնալ բանակցություններում քննարկվող թեմաներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել