Խորոված սիրում են բոլորը: Առաջարկում ենք ձեզ բնակարանային պայմաններում խորոված պատրաստելու հիանալի եղանակ:

Տնական խորոված

Բաղադրիչներ

  • 1 կգ հավի միս (խոզի կամ հորթի միս նույնպես կլինի)
  • 2 սոխ
  • 4 ճաշի գդալ սոյայի սուոս
  • 1 թեյի գդալ համեմի սերմ
  • 1 կիտրոն
  • 1 ճաշի գդալ քացախ
  • 1 թեյի գդալ տարբեր համեմունքներ՝ ըստ ձեր ճաշակի

Պատրաստման եղանակը

1 Պատրաստեք մթերքները: Միսը լվացեք, չորացրեք թղթե անձեռոցիկով, պատրաստեք համեմունքները:

2 Խորը ամանի մեջ լցրեք սոյայի սոուսը և քացախը, հետո ավելացրեք բոլոր համեմունքները:

2

3 Սոխը կտրատեք կիսալուսնաձև և խառնեք սոուսին:

3

4 Ավելացրեք միսը և թողեք մի քանի ժամ մարինացվի:

4

5 Առանձնացրեք միսը սոխից, շարեք այն թավայի մեջ, լցրեք ¼ բաժակ ջուր և եփեք 10 րոպե: Այդ ընթացքում ջուրը պետք է գոլորշիանա և մնա միայն հավի յուղը: Շարունակեք ևս մի քանի րոպե միսը տապակակել այնտեղ:

5

6 Համարյա պատրաստ մսի վրա ավելացրեք սոխն ու կիտրոնը, վրան լցրեք մարինացված սուոսը և տապակեք՝ մինչ ոսկեգույն դառնալը:

6

7 Ժամանակն է բնական ծուխ ստանալ: 1-2 կտոր փայտածուխ դրեք կրակի վրա և թողեք մինչ լիարժեք այրվելը: Այդ գործընթացն արագացնելու համար կարող եք փայտածոխի վրա մի քանի կաթիլ սպիրտ կամ օղի լցնել:

7

8 Վերցրեք թավան կրակի վրայից, մսերը տեղաշարջեք դեպի կաթսայի եզրերը: Տաքացած, կարմրած փայտածուխը դրեք թավայի մեջտեղում՝ հենց յուղի մեջ: Անմիջապես ծածկեք կափարիչով և թողեք 5-10 րոպե: Չտրվեք կափարիչը բացելու գայթակղությանը:)

8

10 րոպե անց վերցրեք կափարիչը և թավայից հանեք փայտածուխը: Այդ բույրը դժվար է բառերով փոխանցել:

9

10 Խորովածը պատրաստ է:

10

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել