Վերջերս Facebook-ում գրված այս խոսքերը տարածվել են ողջ համացանցով մեկ: Դա արվել է հավանաբար անինքնավստահ մարդկանց ոգեշնչելու և ուժ տալու համար: Տեքստը սկսվում է որպես հիմար վիրավորանք.
«Գիրուկ՝ ով այսօր վազում էր Վեստվյու փողոցով:
Քո ոտնաթաթերը հազիվ են պոկվում գետնից, երբ դու քեզ մի կերպ տանում ես ճանապարհի եզրով:
Դու կարծես թքած ունես ընդհանուր շարժի, երթևեկության վրա, այդ պատճառով էլ դու միշտ գնում ես հակառակ, սխալ ուղղությամբ:
Ամեն քայլափոխին դու կանգ ես առնում, որպեսզի մի կում ջուր խմես: Ամեն անգամ, երբ մեր հայացքները հանդիպում են, դու անմիջապես կենտրոնանում ես քո ոտքերի վրա: Քո մարմինը քրտնքի մեջ կորում է այն բանից հետո, երբ դու 20 րոպեում ընդամենը մեկ մղոն ես անցնում:
Դու պետք է մի բան իմանաս. Դու ժայռ ես:
Քո յուրաքանչյուր քայլը դու շատ դժվարությամբ ես անում՝ փորձելով ինչ-որ կերպ շարժել քո ոսկորները: Քո կատարած յուրաքանչյուր շրջանով դու մարմնիդ ես վերադարձնում գիշերը քաղցրավենիք ուտելու պարտքը: Այժմ փողոցում -6 աստիճան է, սակայն դա քեզ չի կանգնեցնում: Ես գիտեմ, սա քեզ համար առաջին օրը չէ, և ոչ էլ վերջինը կդառնա: Դու կանգնել ես մի ուղու վրա, որը շարունակվում է մի ողջ կյանք: Դու սկսել ես Նոր Տարուց 12 օր առաջ. Քեզ համար դա ընդամենը Ամանորյա ծրագիր չէ, այլ լուրջ մտադրություն:
Դու վազում ես առանց երաժշտության, և ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես ես դու յուրաքանչյուր նոր շրջան անելուց մանտրաներ արտաբերում: Դե՛, ոտնաթաթեր: Լռե՛ք, ոտքեր: Գնա՛ գրողի ծոցը, ճարպ: Հաջորդ անգամ, երբ մենք նորից հանդիպենք, բարձրացրու աչքերդ – իմ հայացքի մեջ քննադատություն չկա:
Ես քո հանդեպ, հարգանքից բացի ոչինչ չեմ զգում: Դու արժանի ես դրան»:
Դե ինչ գիրուկներ, առաջ: Հանցանք կլինի նման ոգևորիչ խոսքերից հետո չզբաղվել ձեր կազմվածքով:





