Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը 59 կգ քաշային Ռոման Ամոյանը և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը նվաճեցին եզրափակչի ուղեգրեր և կպայքարեն ոսկե մեդալի համար:
Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում 6:2 հաշվով հաղթեց թուրք Ցենկ Իլդեմին, իսկ եզրափակիչումում կմրցի ռուս Նիկիտա Մելնիկովի հետ:
32-ամյա Ռոման Ամոյանը կիսաեզրափակիչում 4:0 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը և Էդգար Խաչատրյանը դուրս են մնացել հետագա պայքարից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել