railway_repair_010915_02Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի նախագծի ֆինանսավորման մեկնարկից ի վեր հատկացրել է 588.2 միլիոն դոլար (2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով)։

Դրա մասին նշված է SOFAZ-ի կայքում։ Ադրբեջանի ու Վրաստանի կառավարության միջև ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Ադրբեջանի Միջազգային բանկի միջոցները փոխանցվել են «Մարաբդա-Կարծախի երկաթուղի» ընկերությանը, որը ստեղծվել է Մարաբդա-Թուրքիայի սահման երկաթուղու հատվածի ու համապատասխան ենթակառուցվածքային օբյեկտների նախագծման կառուցման, վերակառուցման ու շահագործման համար։

SOFAZ-ի հաղորդագրությունում նշված է, որ 2015 թվականի չորրորդ եռամսյակում նախագծի իրագործմանը հատկացվել է 28.9 միլիոն դոլար։ Սրանից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ԲԹԿ-ն շահագործման կհանձնվի 2017 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել