Panorama.am-ը գրում է.

«Մենք պատրաստել ենք մանրամասն տեղեկատվություն, որպեսզի ձեզ ներկայացնենք, թե ճանապարհաշինության ոլորտում առաջիկայում ինչ ծրագրեր ունենք: Սա եզակի հնարավորություն է բոլորիս համար այդ խնդիրները քննարկել մեկ սեղանի շուրջ»,- ասել է տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն՝ այսօր տեղի ունեցած Հայաստանում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող քննարկման ժամանակ:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկմանը ներկա են եղել  աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի տարածաշրջանային ծրագրերի Արևելքի բաժնի ղեկավար Վասսիլիս Մարագոսը, Հայաստանում Եվրամիության հետ համագործակցության բաժնի ղեկավար Խոա-Բին Աջեմիան, Եվրասիական զարգացման բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել