1446483257-517«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ «քաղաքայիններ»-ն այլևս իրավունք չունեն միավորներ կորցնել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«Մանչեսթեր Սիթի»-ն 10 հանդիպում է անցկացնելու առաջնությունում, և մրցաշարային աղյուսակում թիմը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ առաջատար «Լեսթեր»-ին զիջելով 10 միավոր:

«Ցավոք, ամեն ինչ չէ, որ մեր ձեռքերում է: Կարևոր է միավորներ չկորցնել, քանի որ եթե «Տոտենհեմ»-ն ու «Լեսթեր»-ը հաղթեն բոլոր խաղերում, ապա մեզ համար դժվար կլինի: Մենք պետք է հաղթանակներ տանենք բոլոր հանդիպումներում: Այլևս միավորներ կորցնելու իրավունք չունենք:

Մենք լավ ենք հանդես եկել վերջին խաղերում և պետք է այդպես էլ շարունակենք: Տիտղոսի համար պայքարը շարունակելու համար պետք է հաղթենք «Նորվիչ»-ին»,- «քաղաքայիններ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել