Թուրքիայի խորհրդարանն ընդհատել է նիստը հայ պատգամավորի պահանջով` եկեղեցու կիրակնօրյա այցելության համարPanARMENIAN.Net-ը գրում է.

Մարտի 6-ին, նախորդ կիրակի օրը, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի հայազգի պատգամավորԿարո Փայլանի պահանջով խորհրդարանն ընդհատել է աշխատանքը:

Ինչպես գրում է թուրքական Milliyet-ը, Փայլանը հայտարարել է, որ սովորաբար խորհրդարանում ընդմիջում է հայտարարվում ուրբաթօրյա նամազի համար, ուստի նա պահանջել է ընդմիջում հայտարարել նաևեկեղեցու կիրակնօրյա այցելության համար: Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահն ընդունել է հայազգի պատգամավորի պահանջն ու 40 րոպեով ընդհատել է խորհրդարանի աշխատանքը` հնարավորություն տալով նրան եկեղեցի այցելել: Կարո Փայլանն, իր հերթին օգտվել է ընդմիջումից և եկեղեցի է գնացել, որը գտվում է խորհրդարանի հարևանությամբ: Հետո վերադարձել է, հայտնում է Armenia Today-ը:

Թուրքիայում 2015-ի նոյեմբերի 1-ին անցկացված ընտրությունների արդյունքում 65 տարվա ընդմիջումից հետո խորհրդարանում միանգամից երեք հայազգի պատգամավոր է ընտրվել՝ Իշխող ԱԶ կուսակցությունից լրագրող Մարգար Եսայանը, ԺԴԿ-ից` Գարո Փայլանը, ԺՀԿ-ից՝ Սելինա Դողանը, որը դարձել է առաջին հայազգի կին պատգամավորը թուրքական խորհրդարանում: Կարո Փայլանն առաջարկել է երկրում կրոնական փոքրամասնությունների տոները ևս ներառել օրենքում, համաձայն որի մահմեդական կրոնական տոների` Ռամազանի և Զոհաբերության օրերին քաղաքացիները հնարավորություն են ստանում անվճար օգտվելու վճարովի կամուրջներից ու ավտոճանապարհներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել