168.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ տվյալների վերծանման հարցը կարևոր ու բարդ է, սակայն դրանում ոչ մի «բացարձակ որոշում» թույլատրելի չէ: Սակայն, ինչպես կարծում է Սպիտակ տան ղեկավարը, երբ խոսքն ահաբեկչության կանխարգելման մասին է, հատուկ ծառայությունները պետք է մատչում ունենան քաղաքացիների սմարթֆոններին:
Քաղաքացիական ազատության ու ազգային անվտանգության հավասարակշռության որոնման հարցը Օբաման բարձրացրել էր Տեխաս նահանգի Օսթին քաղաքի Southwest Interactive համաժողովի ժամանակ:
Ժամանակակից սմարթֆոնները Օբաման համեմատել է «գրպանում՝ շվեյցարական բանկերի» հետ ու հայտարարել, որ հեռախոսները կոտրելը զգալի դժվարություններ է ստեղծում հանցագործությունների բացահայտման համար, որոնք կապված են մանկական պոռնոգրաֆիայի տարածման կամ ահաբեկչությունների կազմակերպման հետ:
«Ես քաղաքացիական ազատությունների կողմնակից եմ: Ու ամեն անգամ ես սգում եմ, երբ մենք ստիպված ենք որոշում կայացնել երկիրը անվտանգ պահելու համար: Երբ մենք կանգնեցնում ենք հարբած վարորդներին, տեսականորեն դա անձնական կյանքի ներխուժում է, սակայն մենք կարծում ենք, որ դա կարևոր է ու մենք ստիպված ենք այն անել»,- հայտարարել է Օբաման:



